Sunday, June 7, 2015

Պետություն – Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն (ֆր.՝ République française), (հայտնի նաև որպես Ֆրանսիաունիտարկիսանախագահական հանրապետություն է Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են ՀնդկականԽաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչևԱնգլիական նեղուց և Հյուսիսային ծովՀռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Նրան հաճախ անվանում են l’Hexagone (վեցանկյուն) նրա տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով։ Այն արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը աշխարհում իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ2, զիջելով միայն Միացյալ նահանգներին (11,351,000 կմ2 / 4,383,000 ք մղոն)։paris
Մայրցամաքային Ֆրանսիան հիմնականում տեղակայված է 41-րդ և 51-րդ զուգահեռականների միջև (Դանկրիկը գտնվում է հենց 51-րդ զուգահեռականի վրա ու 6-րդ և 10-րդ լայնության միջև) Եվրոպայի արևմուտքում։ Չնայած մայրցամաքային Ֆրանսիան տեղակայված է Արևմտյան Եվրոպայում, այն նաև ունի մեծ թվով տարածքներ Հյուսիսային Ամերիկայում, Կարիբյան ծովում, Հարավային Ամերիկայում, Հնդկական օվկիանոսի հարավային մասում, Խաղաղ օվկիանոսում և Անտարկտիդայում։ Այս տարածքները ունեն կառավարման տարբեր ձևեր։ Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտները ցամաքային սահման ունենԲրազիլիայի և Սուրինամի հետ։ Ֆրանսիայի բացառիկ տնտեսական գոտին ունի 11000000 քառակուսի կիլոմետր մակերես: Մայրցամաքային Ֆրանսիայի տարածքը 547 030կմ2 է, լինելով ամենամեծը իր տարածքով Եվրոպական միությունում։ Ֆրանսիան ունի լայն բազմազան լանդշաֆտ, սկսած ափամերձ հարթավայրերով հյուսիսում և արևմուտքում մինչև լեռնային գոտիներով՝ հարավ արևելքում ԱլպերըԿենտրոնական մասիվըհարավ կենտրոնական մասում և Պիրենեյները հարավ արևմուտքում։
lets-travel-to-france-paris-with-sergio-lanza-casado-featured
4810.45 մետր ծովի մակերևույթից բարձր գտնվում է Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր կետը՝ Մոնբլանը, այն գտնվում է Ալպերում Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին։ Մայրցամաքային Ֆրանսիան նաև ունի ընդարձակ գետային համակարգ, ինչպիսիք են ՍենըԼուարըԳարոնան և Հռենոսը, որոնք սկիզբ են առնում Կենտրոնական Մասիվից ու Ալպերից և թափվում Միջերկրական ծով։ 
Ֆրանսիայի ընդհանուր ցամաքային տարածքը իր անդրծովյան տարածքներով (674 843 կմ2 (260 558 քռ մղ)) կազմում է Երկրի ցամաքային մակերեսի 0.45%-ը։ Ֆրանսիան ունի երկրորդ ամենամեծԲացառիկ տնտեսական գոտին (ԲՏԳ) աշխարհում, որը 11 035 000 կմ2 (4 260 637 քռ մղ) է, մոտավոր 8%-ը բոլոր ԲՏԳ-ների ընդհանուր մակերեսի, հետ է միայն Միացյալ Նահանգներից (11 351 000 կմ2 (4 382 646 քռ մղ)) և առաջ է Ավստրալիայից (8 232 000 կմ2(3 178 393 քռ մղ))։ Հյուսիսում և հյուսիս արևմուտքում կլիման բարեխառն է, սակայն ծովային ազդեցության տակ մայրցամաքային Ֆրանսիայի մնացած մասի կլիման բազմազան է։
Հարավ արևելքում իշխում է Միջերկրյածովյան կլիման։ Արևմուտքում կլիման օվկիանոսային է առատ անձրևներով, մեղմ ձմեռներով և զով կամ տաք ամառներով։ Ներքին կլիման առավելապես մայրցամաքային է շոգ ամառներով, ցուրտ ձմեռներով և ոչ առատ անձրևներով։ Ալպերում և այլ լեռնային հատվածներում տիրում է Ալպիական կլիման իր տարեկան միջինից ցածր ջերմաստիճանով, ինչպես նաև տևական ձյան ծածկով։

No comments:

Post a Comment