Friday, June 27, 2014

Մարդը և նրա ապրելու միջավայրը


Մենք ապրում ենք էկոլոգիապես ոչ մաքուր միջավայրում: Ամենուրեք աղբ է, փոշի, ծառահատումներ: Աբի խնդիրը ամենուրեք է, բակում, փոխոցներում, նույնիսկ գետերն են սկսել վերածվել աղբավայրերի: Մենք անընդհատ օգտագործում ենք բնության բարիքները ու միջավայրի որակը դրանից ընկնում է: Ծառահատումների պատճառով թթվածնի քանակն է քչանում, էրոզաիներ են առաջանում, երաշտներ: Շատ վայրերում հողերը անապատանում են ու այլևս գյուղատնտեսության համար պիտանի չեն:Նավթի պաշարները սպառվում են, ընդերքը դատարկվում է: Հայաստանում Սևանա լճի հիմնախնդիրն է ամաեակարևորը, որ ջուրը պակասել է, իշխանի պաշարները կրճատվել են, աղտոտված է շրջակայքը: Եթե տաս բալանոց համակարգով գնահատեի միջավայրի որակը կնշանակեի հինգ միավոր:
Մարդ-բնություն կապը միշտ էլ կա, եթե մարդը բնությանն է վնասում, բնությունն էլ մարդուն է վնասում: Տարբեր ալերգիաները, քաղցկեղը ու էլի շատ հիվանդություններ առաջանում են միջավայրի վատ որակի պատճառով: Ջրի թունավորումներից են մարդիկ մահանում, հանքերում են պայթյուններ լինում մահացու դեպքերով: Սրանք բոլորը մարդ բնություն հարաբերությունն է: Այն վայրերում, որտեղ մարդու միջամտությունը շատ չէ, մաիդիկ ավելի երկարակյաց են, ովքեր սնվում են միայն բնության բարիքներով ավելի առողջ են, իսկ քաղաքաբնակները անընդհատ փոշու ու աղի մեջ են ու դրանից էլ տարբեր հիվանդություններ են առաջանում:
Շրջակա միջավայրում վերահսկողություն կատարելու համար, երևի պետք է տունգանքներ սահմանվեն, ինչ որ միջոցառումներ կատարեն, որպեսզի մաիդիկ ավելի քիչ աղտոտեն, կամ ավելի օրինավոր լինեն: Կատարեն մոնիթորինգներ, դրանց արդյունքները հրապարակեն, բացի տուգանքներից նաև կարելի է խրախուսել, ասենք այս վայրում ավելի քիչ է աղտոտւմ, ավելի շատ են մաքրում, պետք է խրախուսել, որ մյուսներն էլ ոգևորվեն: Հասարակությանը պետք է միշտ տեղեկացնել, միշտ ներգրավել բնության պահպանության բոլոր ակցիաներին: շատ մարդիկ կան, որ չգիտեն էլ այդ խնդիրների մասին, մեծահասակները, որոնք միայն հեռուտացույցից են ինֆորմացիա ստանում նրանք իրազեկ չեն, որ ասենք Թեղուտում երիտասարդները պայքարում են, կամ Իջևանում անտառահատումներ են կատարում:
Բնապահպանության նախարարությունը պետք է զբաղվի այդ վերահսկողությամբ և հասարակությանը իրազեկելով, տուգանքներ նշանակելով, արգելքներ դնելով: Երբ միասին գնացել էինք Երևանում մոլիբդենի գործարան, այտնեղ աշխատողը ասաց, որ իրանք տուգանք են վճարում ու թափոնները թափում են, այ դրանցից է հարկավոր խուսափել:
Էկոլոգիա առարկային մասնակցելս մի քայլ է երևի դեպի միջավայրի բարելավումը, քանի որ իմ տարիքի շատ երեխաներից ավելի շատ գիտեմ խնդիրների մասին, գիտեմ բնության պահպանության կարևորության մասին: Ճիշտ է, ինձ օրինավոր քաղաքացի չեմ համարում, բայց հնարավորի սահմաններում աղբ չեմ թափում:Մի անգամ էլ Էկոլոգիայի դասին գնացել եմ Մեղրաձորում ցիանիդային հանքի հետ կապված ցույցի:

Ամեն մի երկիր մտածում է իր շահի մասին, փորձում է այնպես անել, որ իր երկրում ավելի արագ լուծվեն բնապահպանական խնդիրները, բայց այդ խնդիրները բոլորինն են, մեկը կախված է մյուսից: Պետք է միասնական համագործակցություն, միասնական ուսումնասիրություններ կատարել, որպեսզի խնդիրները հիմնովին լուծվեն: Ամբողջ աշխարում էլ կան խնդիրներ, ամբողջ աշխարհն էլ ուզւոմ է լուծել դրանք: Միշտ տարբեր կոնֆերանսներ են անցակցվում, բայց դրանք միայն խոսքեր են, որևէ իրական գործողություն չի տարվում, այդ պատճառով էլ խնդիրները կան ու միշտ էլ կլինեն:

No comments:

Post a Comment