Sunday, June 7, 2015

Մայրցամաք – Անտարկտիդա

Featured imageԱնտարկտիդան մեր մոլորակի՝ մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է։ Մակերեսը կազմում է շուրջ 14 մլն. կմ²։ Գտնվում է Երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է։ Ողողվում է Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով)։
Մշտական մարդկային բնակատեղիներ չկան, սակայն տարեկան 1,000 -ից 5,000 մարդ հետազոտության նպատակով որոշ ժամանակ հաստատվում է տարածքում տեղակայված հետազոտական կենտրոններում։
Featured imageԱնտարկտիդան գրեթե ամբողջությամբ ծածկված է հզոր սառցադաշտերով, որոնց միջին հզորությունը մոտ 2000 մ. է, իսկ առավելագույնը՝ 4500 և ավելի։ Այստեղ է գտնվում Երկրագնդի սառցադաշտերի 90%-ը։ Եթե սառույցը փռենք ամբողջ երկրի մակերևույթի վրա, ապա վերջինս կծածկվի 40 մ. հաստության սառցաշերտով, իսկ եթե այն հալվի, ապա Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 60 մ.-ով։ Անտարկտիդայի ներքին շրջաններից սառույցը դանդաղ սահում է ծայրամասեր ու կոտրվելով ընկնում է ծով՝ առաջացնելով վիթխարի սառցասարեր, որոնք կոչվում են այսբերգներ։ Անտարկտիդայի շրջակա ջրերում հանդիպել են մինչև 170 կմ. երկարության և 70 – 100 մ. բարձրության սեղանաձև այսբերգներ։
Անտարկտիդան ամենացուրտ մայրցամաքն է։ Այն երկարատև ամռան ընթացքում ստանում է մեծ քանակությամբ ջերմություն, սակայն սառցածածկույթն անդրադարձնում է այդ ջերմության 90 %-ը, և մակերևույթը չի տաքանում։ Նվազագույն ջերմաստիճանը (-88,3օC) գրանցվել է «Վոստոկ» գիտահետազոտական կայանում, որը համարվում է երկրագնդի ցրտի բևեռը։
Featured imageԱռափնյա շրջաններում և կղզիներում աճում են մամուռներ, քարաքոսեր, ջրիմուռներ։ Անտարկտիդայի կլիմայական պայմաններում հարուստ բուսականություն չի կարող լինել։ Սառեցող ջերմաստիճանը, հողի ցածր որակը, խոնավությունը և արևի ճառագայթների պակասը կանխում են բույսերի աճը։ Հետևաբար, բուսակունության բազմազանությունը շատ աղքատիկ է և տարածում չի գտել։ Անտեսելով բուսական ծագում չունեցող օրգանիզմները (ծովալոռերը և սնկերը, այդ թվում նաև քարաքոսային տեսակները), մայրցամաքի բուսականությունը հիմնականում կազմված է բրիոֆիտներից (մամուռի մոտավորապես 100 տեսակ, ինչպես նաև երիժնակի 25 տեսակ), ծաղկող բույսերի ընդամենը երկու տեսակ, որոնք հայտնաբերվել են Անտարկտիդայի թերակղզում՝ Դեսցհապսիա Անտարկտիդա (Անտարկտիկ մազաբույս)։ Ծաղկունք է տեղի ունենում միայն ամռանը՝ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում:
Featured imageՋրերը հարուստ են Պլանկտոնով՝ բուսական և կենդանական մանր օրգանիզմներով, որոնք սննդի աղբյուր են հանդիսանում կետերի, փոկերի, դելֆինների, ձկների, թռչունների համար։ Այստեղ ապրում են մի քանի տեսակի կետազգիներ, որոնցից նշանավոր է Կապույտ կետը (աշխարհի ամենախոշոր կենդանին), ինչպես նաև կաշալոտը (վիշապաձուկ)։
Ամռանը այստեղ բույն են դնում գիշատիչ ճայերը, մրրկահավերը, ջրագռավները, ձկնկուլները։

No comments:

Post a Comment