Ժան-Լյուկ Գոդար
Ես կարծում եմ, որ կինոն ցույց է տալիս միայն սիրային պատմություններ: Պատերազմական ֆիլմերում խոսքը գնում է զենքի հանդեպ պատանիների սիրո մասին: Գանգստերականներում՝ կողոպուտի հանդեպ…, իսկ «Նոր ալիքը» սեր բերեց կինոյի հանդեպ: Տրյուֆոն, Ռիվետը, ինքս և էլի երկու-երեք հոգի սիրեցինք կինոն, նախքան կսիրեինք կանանց, փող ու պատերազմ, նախքան էլի ինչ-որ բան կսիրեինք: Ինչ վերաբերում է ինձ, ազնվորեն ասում եմ, որ կյանքն ինձ համար բացահայտեցի կինոյի շնորհիվ: Առանց սիրո ֆիլմեր չեն լինում:
Երբ մենք խոսում ենք, ես խոսում եմ իմ մասին, դու խոսքում ես քո մասին, ե՞րբ ենք մենք սկսելու խոսել իրար մասին:
Կինոն ճշմարտություն է՝ վայրկյանում 24 անգամ:
Կինոն մարդկանց հետ շփվելու պահանջ է, այն մարդկանց հետ, որոնց չես տեսնում: Կինոն սոսկ հաղորդակցման միջոց է: Ժապավենի կտորը, տեսաֆիլմը կամ էլեկտրական ալիքը մարդկային էության մասնիկն են՝ որոշակի ձևի մեջ:
— Ո՞րն է Ձեր կյանքի գլխավոր սկզբունքը: — Դառնալ անմահ և ապա մեռնել:
Ես կարծում եմ, որ մերժված եմ և ատելի, քանի որ հանդգնում եմ կինոյում անել այն, ինչ կյանքում չեն համարձակվում և, դրա հետ մեկտեղ, վախ չեմ զգում:
Ֆիլմ նկարելու համար քեզ ընդամենը պետք է ատրճանակ ու աղջիկ:
Ես մի ամբողջ հավերժություն անփոփոխ եմ պահում իմ կինոպլանը, որ ոչինչ չկատարվի մինչև այն աստիճան, երբ արդեն պետք է փոխել:
Ես ուզում եմ ֆիլմ նկարել պատի մասին: Նայում ես պատին և աստիճանաբար շատ բան ես սկսում տեսնել:
Երբեմն դասակարգային պայքարը մի պատկերի կռիվն է մյուսի հետ կամ մի հնչյունի և մեկ այլ հնչյունի պայքար: Ֆիլմում այդ պայքարը պատկերի ու ձայնի և ձայնի ու պատկերի պայքարն է: Ֆիլմը ձայն է, որը դիմադրում է մեկ այլ ձայնի: Հեղափոխական ձայնը դիմադրում է իմպերիալիստականին:
Պոեզիան խաղ է, որ կոչվում է «պարտվողին՝ ամեն ինչ»:
Սկզբում հունական քաղաքակրթյությունն էր: Հետո եկավ վերածնունդը: Այժմ թևակոխում ենք հետույքի դարաշրջան:
Երկիրը տխուր տեղ չի, ուղղակի մի քիչ մեծ է:
Կյանքը սեր է. Կյանքում ամեն ինչ ստեղծվում է սիրո հիման վրա անգամ ֆիմերը. Մեզ շրջապատող ամեն ինչ դա մեր սերն է, մենք կարող ենք սիրել ամեն ինչ՝ առարկայից մինչև անձ. Այստեղից էլ մենք հասկացանք որ առանց սիրո ոչինչ չի լինի. Իսկ ինչ խոսքը գնում է հետևյալ նախադասության մասին << Երբ մենք խոսում ենք, ես խոսում եմ իմ մասին, դու խոսքում ես քո մասին, ե՞րբ ենք մենք սկսելու խոսել իրար մասին:>> Ես համաձայն չեմ այդ մտքին, որովհետև միայն եսասեր մարդը կարող է միշտ խոսել իր մասին. Օրինակ ինձ շրջապատող մարդկանց հետ ես խոսում եմ և իմ մասին և նրանց, դա փոխադարձ հարգանքն է և սերը. Հոդվածը նկարագրում է երկրագնդի վրա տիրող կյանքը՝ պայքար սիրո համար.
1871 թվականի գարնանը մի երիտասարդ գրքում հանդիպեց մի արտահայտության’ ընդամենը 21 բառ, որը վիթխարի ազդեցություն ունեցավ նրա հետագա ողջ կյանքի վրա:
Մոնրեալի հիվանդանոցի բժիշկ — ուսանողը մտահոգված էր առաջիկա ավարտական քննություններով, ինչպես նաև այն բանով, թե ինչ է անելու, որտեղ է սկսելու գործունեությունը, ինչպես է փող վաստակելու:
21 բառը, որ նա կարդաց 1871 թվականին, նրան օգնեցին դառնալու իր սերնդի ամենանշանավոր բժիշկը: Նա հիմնեց Ջոն Հոփքինսի անվան աշխարհահռչակ բժշկական կրթական հաստատությունը: Դարձավ թագավորական հրովարտակով նշանակված ուսուցչապետ և ամբիոն գլխավորեց Օքսֆորդի համալսարանում: Այսինքն’ արժանացավ մեծագույն պատվի, որը կարող է վաստակել Անգլիայում բժշկությամբ զբաղվող մարդը: Երբ նա մահացավ, լույս ընծայվեց նրա կյանքը նկարագրող 1466 էջ պարունակող երկու հատորանոց գիրք: Նրա անունը սըր Ուիլյամ Օսլեր էր: Ահա այն 21 բառը, որ նա հանդիպել էր 1871 թվականի գարնանը, 21 բառ Թոմաս Քարլայլից. «Մեր գլխավոր գործը ոչ թե տեսնելն է այն, ինչ գտնվում է մշուշված հեռվում, այլ անելը այն, ինչ անմիջապես ձեռքի տակ է»:
42 տարի անց մի տաք գարնանային երեկո սըր Ու. Օսիերը զրուցում էր Եյլի համալսարանի ուսանողների հետ: Եվ այդ ժամանակ նրանց ասաց, որ մարդիկ սխալվում են, երբ կարծում են, թե ինքը’ չորս համալսարանների ուսուցչապետը ու գրքերի հեղինակը, օժտված է «առանձնահատուկ որակի ուղեղով»: Նա ասաց, որ մոտիկ ընկերները գիտեն, որ ինքը սովորական ընդունակությունների տեր մարդ է: Դե ուրեմն, ինչու՞մ է իր հաջողության գաղտնիքը: Ըստ իրեն’դա արդյունք է այն բանի, որ ինքը ջանում է ապրել «օրվա շրջանակներում»: Ի՞նչ նկատի ուներ սըր Օսիենը: Իր ելույթից մի քանի ամիս առաջ նա հատել էր Ատլանտյան օվկիանոսը մեծ հանրանավով, որի նավապետը կամրջակին կանգնած կարող էր կոճակի սեղմումով անջրանցիկ անջրպետներով իրարից բաժանել նավի տարբեր մասերը: «Ձեզանից յուրաքանչյուրը, — ասաց սըր Օսիենը, — ավելի բարձր կազմակերպվածություն ունի, քան այդ հանրանավը, և նախատեսված է ավելի երկարատև նավարկման համար: Ես ուզում եմ ձեզ համոզել, որ սովորեք ապրել «այսօրվա օրով», որպեսզի ապահովեք նավարկության ավելի մեծ անվտանգություն: Բարձրացեք կամրջակին, սեղմեք կոճակը և ունկնդրեք, թե երկաթե դռները ինչպես են շրխկոցով փակում ձեր կյանքի երեկվա մեռած օրերը: Սեղմեք մյուս կոճակը և երկաթե վարագույրով շրխկոցով փակեք ապագան’ տակավին չծնված վաղվա օրերը:
Այդ անելուց հետո դուք անվտանգության մեջ եք’ այսօրվա անվտանգության: Շրխկոցով փակեք անցյալը: Անցյալին թույլ տվեք թաղել ինքն իրեն: Պատնեշվեք վաղվա օրերից, որոնք դյուրացրել են շատերի ճանապարհն ի մահ: Վաղվա հոգսերի բեռը’ բազմապատկվելով երեկվա և այսօրվա կրելիքի հետ, ճզմում է նույնիսկ ամենաուժեղներին: Փակեք ապագան նույնքան ամուր, որքան որ անցյալը: Ապագան այսօրն է: Վաղը չկա: Փրկության օրը հենց այսօրն է: Նույն օրվա շրջանակներով ապրելու սովորույթ մշակեք:
Մի՞թե սըր Օսիերը նկատի ուներ, թե պետք չէ նախապատրաստվել վաղվա օրվան: Բնավ ոչ: Նա շարունակեց իր ուղերձը’ ասելով որ վաղվան նախապատրաստվելու լավագույն եղանակը ամբողջ մտավոր ուժը, ամբողջ ոգևորությունը կենտրոնացնելն է այսօրվա գործերը լավագույն կատարելու վրա: Ապագային լավ նախապատրաստվելու միակ հնարավոր ուղին սա է: Սըր Օսիերը Եյլի համալսարանի ուսանողներին հորդորեց օրը սկսել Քրիստոսի աղոթքով’ «Մեր հանապազօրյա հացը տու՛ր մեզ»:
ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼԻՑ. «ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸ ՈՉ ԹԵ ՏԵՍՆԵԼՆ Է ԱՅՆ, ԻՆՉ ԳՏՆՎՈՒՄ Է ՄՇՈՒՇՎԱԾ ՀԵՌՎՈՒՄ, ԱՅԼ ԱՆԵԼԸ ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՁԵՌՔԻ ՏԱԿ Է»:
Ճիշտ է ասված՝ <<Այսօրվա գործը վաղվան մի թողեք>> Ինձ թվում է որ այդ 21 բառը ամեն ոք կարդալուց իր մեջ կարդնանա պատականություն, աշխատասիրություն, ձգտում դեպի կատարիալին. Չէ որ մենք ուրախանում ենք մեր ներկայով ինչքան էլ, որ սպասում ենք ապագային, իսկ անցյալը պետք չէ միշտ վերհիշել. Մարդ պետք է ապրի իր ամեն օրով և շնորհակալ լինի Աստծուց երբ արևածագին նորից արթնանում է.
Հին թրծվածքի մարդիկ կարծում են, թե մարդու հոգին կարող է գոյատևել առանց փողի:
Նրանք մտածում են, որ որքան քիչ փող ունես, այնքան մեծ է հոգիդ: Իսկ մեր օրերի երիտասարդությունն այլ կարծիքի է: Բանից պարզվում է, հոգին շատ թանկ է նստում նրանց վրա: Հոգի պահելն անհամեմատ ավելի ծախսատար է, քան, ասենք, ավտոմեքենան: Հոգին կլանում է և երաժշտությունը, և կտավները, և գրքերը, և լեռները, և լճերը, և գեղեցիկ զգեստները, և հաճելի մարդկանց միջավայրը,- իսկյ այս երկրում դուք զրկված եք այդ բոլորից, եթե փող չունեք: Ահա այդ պատճառով է, որ մեր հոգիներն այսքան քաղցած են:
Այսօրվա երիտասարդությունը ամեն ինչ գտնում է փողի մեջ՝ երջանկությունը, ուրախությունը, հարգանքը, շնորհքը. Բայց իրականում դա այդպես չէ. երաժշտությունը, կտավները, գրքերը, լեռները, լճերը, գեղեցիկ զգեստները կարող ենք գնել փողով բայց դա չէ որ կլանում է մեր հոգին. Մեր հոգին կլանում է միայն զգացմունքները՝ երջանկությունը, հրապուրանքը, տառապանքը, հիասթափությունը, այն ինչ կարող ես դու զգալ քո ներսում. Այսօրվա օրերին նույնիսկ սերը կարող ես գնել փողով, եթե իհարկե կարելի է այն սեր կոչել. Իրականում փողը մարդուն շատ է փոխում, այնել այն ժամանակ երբ մինչ հարստանալը եղել ես աղքատ. Կյանքում ամենակարևոր բանը դա համատեղումն է, մարդ կարող ե լինել հարուստ և մաքուր հոգով եթե մարդկային չտեսությունը չանցնի սահմանները.