Wednesday, May 28, 2014

Երվանդ Քոչար

Երվանդ Քոչարը (իսկական ազգանունը՝ Քոչարյան) 1918 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1915–18 թթ-ին միաժամանակ սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում (դասատու՝ Եղիշե Թադևոսյան), 1918–19 թթ-ին՝ Մոսկվայի Ազատ գեղարվեստի արվեստանոցների վերջին կուրսում (ղեկավար՝ Պյոտր Կոնչալովսկի):1919 թ-ին նկարչություն է դասավանդել Թիֆլիսի հայկական դպրոցներում, 1921 թ-ին՝ բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում: 1918–22 թթ-ին ստեղծել է գույնի նուրբ զգացողությամբ, հոգեբանական խնդիրներ արծարծող, ջերմ ու հուզական կտավներ («Կշռաքարերով նատյուրմորտ», 1918 թ., «Ջութակ», 1919 թ., «Նկարչի մոր դիմանկարը», 1919 թ., «Ըմպանակով կինը», 1920 թ., և այլն), որոնցով դրսևորվել են Քոչարի արվեստին բնորոշ ռացիոնալիզմը, սիմվոլիստականմտածելակերպն ու ձգտումը պլաստիկ ծավալային ձևին:1922 թ-ին եղել է Կոստանդնուպոլսում, Վենետիկում (դիմաքանդակների համարարժանացել է արծաթե մեդալի), ապա՝ Ֆլորենցիայում, Հռոմում, 1923 թ-ից՝ Փարիզում,որտեղ ստեղծագործել է և ցուցադրվել նշանավոր սալոններում: Այդ շրջանի գործերում («Ղազարոսիհարությունը», 1923 թ., «Տեսիլք», 1924 թ., «Սրճարան», 1925 թ., «Պտուղներով հուրին», 1926 թ., և այլն) նկատելի է ժամանակակից հոսանքների և ձևերի համադրումը, որի հանրագումարը«Ընտանիք-սերունդներ» (1925 թ.) կտավն է: Քոչարն այդ շրջանում ստեղծել է նկարչությաննոր տեսակի՝ եռաչափ (տարածական) երկ (1926 թ.). մեկ կտավի փոխարեն նկարել է նույնառանցքով միմյանց զոդված թիթեղներին: Ուրբանիզացիայի և տեխնիկայի դեմ է նրա«Մարդը և քաղաքը» (1933 թ.) շարքը: 1935 թ-ին մասնակցել է Պրահայում, Բռնոյում,Բրատիսլավայում, Նյու Յորքում և Բրյուսելում, 1936 թ-ին՝ Լոնդոնում կազմակերպված ֆրանսիացինկարիչների ցուցահանդեսներին: 1936 թ-ից ապրել և ստեղծագործել է Երևանում, մասնակցելտեղի և միութենական ցուցահանդեսների: Պահպանելով նորարարական որոշձևամիջոցներ՝ դիմանկարում կարևորել է բովանդակությունը, բնորդի անհատականնկարագրի ու ներաշխարհի բացահայտումը. գեղարվեստական վարպետությամբ արվածգործերից են «Ինքնանկարը» և «Ա. Մովսիսյանի դիմանկարը» (երկուսն էլ՝ 1936 թ.): 1936–56 թթ-ին ստեղծել է Մաքսիմ Գորկու, Ալեքսանդր Պուշկինի,Հովհաննես Աբելյանի, Խաչատուր Աբովյանի, Տիգրան Չուխաճյանի և այլ նշանավորգործիչների կիսանդրիներ ու արձաններ (հիմնականում՝ գիպսե):Հայկական գծանկարչության լավագույն նմուշներից է «Սասունցի Դավիթ» էպոսիհոբելյանական ակադեմիական համահավաք տեքստի հրատարակության նկարազարդումներիշարքը (1939 թ.), որն առանձնանում է միանգամայն նոր ձևով և գեղարվեստականմեկնաբանմամբ: Նույն եղանակով է ստեղծել «Տիգրան Մեծ» (1940 թ.), «Ոսկան Երևանցի» (1946 թ.) և այլ գրաֆիկական գործեր: Քոչարը 1955 թ-ին կերտել է «Զվարթնոցի արծիվը» մոնումենտալուղենշան-կոթողը (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան): Նրա «Սասունցի Դավիթ» (1959 թ.,ճարտարապետ` Միքայել Մազմանյան, Երևան, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1967 թ.) արձանըդարձել է հայկական ոգու խորհրդանիշ.ձիարձանի ոճավորված ցայտուն ծավալաձևերն ստեղծում են լուսաստվերային հարուստ խաղ,ընդգծում ձիու և հեծյալի անկասելի թռիչքը պայմանավորող հոգեկան ծայրահեղ լարումը: Ներքին մեծ ուժն ու մոնումենտալ հզորությունը կարծես նվազել է հաջորդ՝ «ՎարդանՄամիկոնյան» արձանում (1975 թ., ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան):Մոմաներկի գյուտի համար Քոչարին տրվել է հեղինակային վկայագիր (1948 թ.). այդտեխնիկայով է ստեղծել «Աղջկա դիմանկարը» (1945 թ.), «Մանիկի դիմանկարը»,«Կոմիտաս» (երկուսն էլ՝ 1946 թ.) և այլ գործեր: Թեմատիկ կոմպոզիցիաներից հայտնի են «ԴոնԿիխոտ» (1951 թ.), «Նիզամին որդու հետ» (1953 թ.),«Մեխլու վարդապետի ապստամբությունը» (1955 թ.) գրաֆիկական գործերը և «Պատերազմիարհավիրքը» (1962 թ.) գեղանկարը: Քոչարը ձևավորել է Ալեքսանդր Պուշկինի«Քարե հյուր», Կառլո Գոլդոնիի «Բամբասանք և սեր» (երկուսն էլ՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանիանվան թատրոն), Իմրե Կալմանի «Կրկեսի իշխանուհին» (Երևանի երաժշտական կոմեդիայիթատրոն) պիեսների բեմադրությունները: Քոչարի գործերից պահվում են ՀՀ, ԱՊՀ և Եվրոպայի երկրների թանգարաններում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցելԵրևանում (1965, 1971 և 1978 թթ.), Մոսկվայում(1973 թ.), Բաքվում ու Թբիլիսիում (1974 թ.), գործերի հավաքածուների ցուցադրումներ՝ Փարիզում (1945և 1966 թթ.): 2007 թ-ին Երևանում լույս է տեսել նրա «Ես ևԴուք» գիրքը: Երևանում գործում է Քոչարի թանգարանը, նրա անունով կոչվել է փողոց, Հրազդան քաղաքում՝ գեղարվեստի դպրոցը:

No comments:

Post a Comment