Wednesday, May 28, 2014

Վատ և լավ քաղաքացի

Նախ՝ քաղաքացի ասելով հասկանում ենք անձ, որը ունի տվյալ երկրի քաղաքացիություն և բնակվում է այդ երկրում:
Քաղաքացիները կարող են լինել լավ կամ վատ: Վատ քաղաքացիները սովորաբար չեն մտածում երկրի մասին, մտածում են միայն սեփական անձի մասին և անում են ամեն ինչ իրենց շահերի համար: Լավ քաղաքացիները մտածում են ոչ միայն իրենց մասին, այլև պետության ու հասարակության մասին:
Մարդիկ ի ծնե չեն լինում լավ կամ վատ քաղաքացի, այլ դառնում են այդպիսին կախված դաստիարակությունից և շրջապատից: Մարդիկ բաժանվում են մի քանի խմբերի՝ դրանք լավ և վատ քաղաքացիներն են: Ինչպես գիտենք, մենք ապրում են ոչ այնքան լավ պայմաններում, դրա պատճառն այն է, որ վատ քաղաքացիները եսասեր են, մտածում են միայն իրենց մասին: Մեր երկիրը չի բարգավաճում, քանի որ լավ քաղաքացիները քիչ են: Մարդկանց վատ կամ լավ դառնալու վրա ազդում են շրջապատը, ընտանիքը, դաստիարակությունը, այդ իսկ պատճառով մարդիկ տարբերվում են միմյանցից: Հիմա քաղաքացիների կեսից ավելին չի մտածում երկրի ապագայի մասին: Վատ քաղաքացին աղտոտում է քաղաքը, շրջակա միջավայրը, իսկ լավ քաղաքացին, ընդհակառակը, տեսնելով, որ մարդիկ աղտոտում են քաղաքը, փորձում է թույլ չտալ: Պետք է վեր կենալ և պայքարել, այլ ոչ թե լքել հայրենիքը: Պետք է մնալ և պայքարել, որպեսզի երկիրը բարգավաճի ու հզորանա: Պետք է լինել լավ քաղաքացի, ոչ թե վատ քաղաքացիների շարքին միանալով կործանել մեր երկիրը:

No comments:

Post a Comment