Հայոց վիշտը անհուն մի ծով,
Հավատ մի ծով ահագին:
Էն սև ծովում տառապելով
Լող է տալիս իմ հոգին:
Հովհաննես Թումանյան
Կարդալով մեծ գրողի այս տողերը , ես միանգամից մտաբերեցի 1915 թ.-ի ապրիլի 24-ի ցեղասպանությունը Օսմանյան թուրքիայի կողմից: Բնաջնջվեց ավելի քան 1.5 միլիոն հայ: Հայ ժողովուրդը զրկվեց իր բնօրրանից, իր հայրենիքի մեծագույն մասից: Մենք այդ ժամանակ չունեինք սեփական պետություն և բանակ: Ցեղասպանությունը մեծագույն հանցագործություն է մարդկության դեմ: Ոչ բոլոր պետություններն են ճանաչել մեծ եղեռնը՝ ցեղասպանությունը: Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր են այցելում ծիծեռնակաբերիդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու մեր անմեղ զոհերի հիշատակին:
Հենց այս թեմայով էլ գրում եմ իմ նամակը թշնամուն, իմ հասակակից բոլոր երեխաներին , որ նրանք թերթեն պետմության էջերը, ճանաչեն և դատապարտեն իրենց մեծերի կողմից կատարված ոճրագործությունը: Մեր վերքերը չեն սպիացել , թող իմանա մեր թշնամին: Իսկ 2015թ.-ին լրանում է այդ ոճրագործության 100 տարին: Ես հույս ունեմ նամակին կմիանան աշխարհի բոլոր իմ հասակակիցները , և նամակս ուղղված թշնամուն տեղին է և անդրդվելի:
No comments:
Post a Comment